Ի՞նչ անել, երբ բաց եք թողել ժառանգության ընդունման 6 ամսյա ժամկետը

Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228–րդ հոդվածով սահմանված կարգով պետք է դիմի դատարան` ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու պահանջով, ապա` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում կարող է դիմել նոտարական գրասենյակ` ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար։

Այս դիրքորոշումը վերահաստատվել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից 2010 թվականի մարտի 12–ի թիվ ԵԷԴ/0272/02/08 որոշմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228–րդ հոդվածի համաձայն`  Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել