«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ ստորև սահմանված դեպքի:
Այն անձանց համար, որոնց օրենքով սահմանված գործարքներից հասույթը (առանց ԱԱՀ-ի) նախորդող օրացուցային տարում գերազանցել է 100 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
ԱԱՀ վճարող չհամարվող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած գործարքի մասով օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքերում ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: