Պատրաստ է «Ոտքի՛» ֆիլմը՝ ջեսափականների մասնակցությամբ

Վերջին երկու տարիներին Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ԻԼՍԱ) աշխատում էր վավերագրական ֆիլմերի անկախ օպերատորների հետ, որոնց օժանդակությամբ ավարտի հասցվեց 2014 թվականի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ դատախաղի մասին պատմող ֆիլմը՝ մրցույթի 7 մրցող թիմերի մասնակցությամբ: Ֆիլմը անվանվել է «Ոտքի՛», որը հաստատվել է ԱՄՆ ամենամեծ վավերագրական ֆիլմերի փառատոնի՝ «DOC NYC»-ի կողմից: Ֆիլմի կարճ թրեյլերը կարող եք դիտել այստեղ:

2000 թվականից սկսած Հայաստանում նույնպես կազմակերպում է միջազգային իրավունքի մասին աշխարհի ամենահեղինակավոր մրցույթը:

Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան կազմակերպիչներն են՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական Հիմնադրամը: Մրցույթի ինֆորմացիոն գործընկերն՝ Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

2013 թվականից սկսած ՀԵԻԱ-ն՝ Իրավաբան.net-ի օժանդակությամբ ազգային մրցափուլերի վերաբերյալ պատրաստում է երկլեզու ֆիլմեր, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ.

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ»-ի ազգային մրցափուլի հաղթողը ԵՊՀ-ն ներկայացնող թիմն է

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014 թվականի դատախաղ մրցույթ  

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ. ազգային մրցափուլից՝ միջազգային

Լուսանկարը՝ jessup.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել