Իրավաբան.net-ը ցավով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ 41 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի հասարակական գործիչ, Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Անգնահատելի է նրա ներդրումը ՀՀ հասարակական կյանքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Իրավաբան.net-ի խմբագրակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ճանաչված հասարակական գործչի ընտանիքին, հարազատներին և ընկերներին Մհեր Ղազարյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Մհեր Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18.00-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Մհեր Ղազարյանի կենսագրությունը.
ՄՀԵՐ ՍԱՄՎԵԼԻ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974թ. մայիսի 19, ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զովունի
Կրթություն
1991-1997թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ
1997-2000թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն, կլինիկական օրդինատոր
2000-2003թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն, ասպիրանտ
2005թ. ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոց
Աշխատանքային գործունեություն
1998-2004թթ. Երևանի 8-րդ բուժմիավորման վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք, բժիշկ-վնասվածքաբան
2006-2009թթ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ
2009-2010 թթ. ՀՀ կրթության և գիտությաննախարարի գլխավոր խորհրդական
2010թ. նոյեմբերից ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար
Այլ տվյալներ
1995-1997 թթ. ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահի տեղակալ
1997-2005 թթ. «Երիտասարդ բժիշկների միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ
1998-2005 թթ. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության անդամ
2002թ. առ այսօր «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
2005-2006թթ. ԱՀՌԾ կառավարման խորհրդի անդամ
2005-2006 թթ. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահի պաշտոնակատար
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և պատվոգրով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով
Կուսակցական պատկանելությունը
ՀՀԿ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: