«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 11–րդ հոդվածի 14–րդ կետի համաձայն ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար նոտարը գանձում է պետական տուրք հետևյալ չափերով`
ա) առաջին հերթի ժառանգներին` բազային տուրքի չափով (հազար դրամ),
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին` բազային տուրքի հնգապատիկի չափով (հինգ հազար դրամ),
գ) այլ անձանց` բազային տուրքի քսանապատիկի չափով (քսան հազար դրամ)։