Եվրադատարանի նոր որոշումն՝ ընդդեմ Հայաստանի

Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված անձի արդար դատաքննության իրավունքը:

Գործի նյութերի համաձայն՝ գանգատաբեր Անահիտ Սաղաթելյանը աշխատել է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում: Նրա հանդեպ 1997, 2000 և 2001 թվականներին կարգապահական տույժեր են կիրառվել, իսկ 2004 թվականին ապրիլի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերջինս ազատվել է դատավորի պաշտոնից:

Անահիտ Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի օրինականությունը վիճարկել է հայաստնյան դատարաններում, սակայն արդյունքի չի հասել:

ՄԻԵԴ-ը, ճանաչելով անձի խախտված իրավունքները, որպես ոչ նյութական վնասի փոխահատուցում է սահմանել 3600 եվրո և նյութական վնասի փոխահատուցում՝  1300 եվրո: Պետությունը պարտավորվում է գումարը փոխահատուցել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում:

Նշենք, որ այս գործով նախկին դատավորի ներկայացուցիչներն են եղել Ա. Ղազարյանը և Մ. Դանիելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել