Որքան է կազմում նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 դրամ:

Իսկ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը հետևյալն են.

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել