«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 6–րդ հոդվածի համաձայն շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`
ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը.
2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.
3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
հարկման բազան |
հարկի դրույքաչափը |
մինչև 3 մլն դրամը ներառյալ | հարկման բազայի 0 տոկոսը |
3 մլն դրամից մինչև 10 մլն դրամը ներառյալ |
100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը |
10 մլն դրամից մինչև 20 մլն դրամը ներառյալ |
7,100 դրամ` գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը |
20 մլն դրամից մինչև 30 մլն դրամը ներառյալ |
27,100 դրամ` գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը |
30 մլն դրամից մինչև 40 մլն դրամը ներառյալ |
67,100 դրամ` գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը |
40 մլն դրամից ավելի | 127,100 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը |