«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի 12–րդ մասի համաձայն ամրագրված է.
«Բացի վարչական ակտի հասցեատիրոջից, իրավախախտումն ամրագրած տեսանյութում կամ լուսանկարում արձանագրված այլ անձանց պատկերները մթնեցվում են և վարչական վարույթի վերաբերյալ գործում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցի կայքէջում և ընդհանուր պահոցում պահվում են այդ պատկերով»: