Ովքե՞ր իրավունք ունեն ստանալու ծառայողական ավտոմեքենաներ

 ՀՀ  Կառավարության թիվ 194-Ն որոշմամբ՝ «Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին», պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են`

ա) քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների.

գ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների և նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց.

դ) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանց և 2-րդ ենթախմբի պաշտոններ` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնների, զբաղեցնող անձանց:

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետերին.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.

է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.

ը) (ենթակետն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն)

թ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին, հարկային (տարածքային) տեսչությունների պետերին, մաքսատների պետերին և մաքսային կետերի պետերին.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 17.05.12 N 619-Ն)

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների պետերին.

ժգ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին, տնօրենի տեղակալներին և մարզային փրկարարական վարչությունների պետերին,

ժդ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել