Արդյո՞ք ՃՈ-ից ստացվող «կանգառն արգելվում է» նշանի խախտման մասին տուգանքի որոշումները իրավաչափ են

Յուրաքանչյուր այն դեպքում, երբ ստանում եք ՃՈ-ից տուգանքի մասին որոշում՝ «Կանգառն արգելվում է» նշանի պահաջը չպահպանելու համար, նախ պարզեք այն հանգամանքը, թե ղեկավարվելով Կոնվենցիայի ստորև վկայակոչված դրույթի պահանջով, արդյոք նշանը տեղադրված է եղել այնպես, որ հեշտությամբ Ձեզ այն ընկալելի լինի:

«Ճանապարհային երթևեկության մասին» ՀՀ վավերացրած Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

այն վավերացրած պետությունները պարտավորվում են միջոցներ ձեռք առնել, որպեսզի.

ա) իրենց տարածքում տեղակայված ճանապարհային նշանները և ազդանշանները, լուսային ճանապարհային ազդանշանները և ճանապարհների գծանշումը կազմեն միասնական համակարգ և պատրաստվեն ու տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել.

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել