Իրազեկում զինծառայողների ընտանիքի անդամներին բժշկական օգնություն ստանալու մասին

ՀՀ զինծառայողները և նրանց հավասարեցված ընտանիքի անդամները, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության № 55-Ն համատեղ հրամանի, ՀՀ տարածքում ուղեգրված լինելու դեպքում օգտվում են անվճար բժշկական ծառայությունից:  Ուղեգրվելու նպատակով տվյալ անձինք զինվորական հոսպիտալ (պոլիկլինիկա) կամ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն են ներկայացնում ՀՀ կառավարության N 806-Ն որոշման մեջ նշված փաստաթղթերը:

Բժշկական կազմակերպության կողմից զինծառայողի դուրսգրումն իրականացվում է ստացիոնար բուժումը լրիվ ծավալով ապահովելուց հետո: Դուրսգրված զինծառայողի մոտ ամբուլատոր բուժման անհրաժեշտության դեպքում բժշկական կազմակերպության կողմից տրվող էպիկրիզում կատարվում է համապատասխան գրառում: Եթե զինծառայողի ստացիոնար բուժումը տևում է 30 օրից ավելի, ապա բժշկական կազմակերպությունը պարտավոր է ոչ ուշ, քան նշված ժամկետը լրանալը, այդ մասին տեղեկացնել ուղեգրող մարմնին` ներկայացնելով լրիվ ծավալով բուժման հնարավոր ժամկետները, էպիկրիզը և հիվանդության պատմագիրը:

Զինծառայողի ընտանիքի անդամներ ասելով պետք է հասկանալ ոչ միայն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, այլև ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների անդամներին, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող (մահացած) ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել