Ովքե՞ր ունեն անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք

ՀՀ առողջապահության նախարարի N 71-Ն հրամանը, այն է` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին, սահմանում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմանը համապատասխան:

Անվճար բժշկական օգնությունը տրամադրվում է՝

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ ն,

4) Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներ

5) բռնադատվածներ

6) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք

7) զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ

8) ձերբակալվածներ, կալանավորվածներ և ազատազրկման դատապարտվածներ՝ համապատասխան գերատեսչության միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,

9) վերարտադրողական տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության համար)

10) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել