Այս դեպքում անկախ այն հանգամանքից, թե որքան ժամկետ է անցել, միևնույնն է դուք ունեք դատարան դիմելու իրավունք, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:
Դատարան դիմելու արդյունքում դուք կարող եք պահանջել ոչ միայն աշխատավարձի մայր գումարը, այլ նաև տոկոսներ աշխատավարձը ժամանակին չվճարելու (կետանցելու) յուրաքանչյուր օրվա համար: