ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 479-րդ հոդվածի համաձայն՝ եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
Անհատապես որոշվող ապրանքը հանձնելուց վաճառողի հրաժարվելու դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին ներկայացնել սույն օրենսգրքի 414 հոդվածով նախատեսված պահանջները:
Անհատապես որոշվող գույքը պարտատիրոջ սեփականությանը կամ հատուցելի օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում վերջինս իրավունք ունի պահանջել, որ այդ գույքը վերցվի պարտապանից և իրեն հանձնվի` պարտավորությամբ նախատեսված պայմաններով: Այդ իրավունքը վերանում է, եթե գույքը սեփականության իրավունքով մինչ այդ հանձնվել է երրորդ անձի: Եթե գույքը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին ավելի շուտ է ծագել պարտավորությունը, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել:
Պարտավորության առարկա գույքն իրեն հանձնելու պահանջի փոխարեն պարտատերը կարող է պահանջել հատուցելու վնասները: