Հաճախ տրվող հարցերի պատասխանները սոցիալական փաթեթի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարի № 55-Ն որոշմամբ ամրագրված են այն բոլոր կարևոր հարցերի պատասխանները, որոնք հաճախ են տրվում անձանց կողմից: Դրանք են`

 (Հ) – Փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայությունները փոխհատուցվու՞մ են, թե ոչ:

(Պ) – Ոչ, Փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայությունները ընդգրկված չեն, բայց կարող են լրացուցիչ տրամադրվել ապահովագրական ընկերությունների կողմից՝ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում (տես նաև ուղեցույցի Բաժին IV-ը):

(Հ) – Որտեղ կարող է Շահառուն անցնել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը:

(Պ) – Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը Շահառուն կարող է անցնել միայն իրեն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում: Տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը նախապայման է հանդիսանում սոցիալական փաթեթի բաղադրիչներից օգտվելու համար:

 (Հ) – Կարո՞ղ է արդյոք Շահառուն օգտագործել սոցիալական փաթեթի մնացած 72,000 դրամ գումարը՝ ուղղելով այն անձամբ իր համար լրացուցիչ առողջապահական ծառայություններ ձեռք բերելուն, կամ իր ընտանիքի անդամի (անդամների) առողջության ապահովագրությանը:

(Պ) – Այո, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1483 որոշմամբ փոոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ, համաձայն որի Շահառուն կարող է իր սոցիալական փաթեթի մնացած 72,000 դրամն ուղղել իր համար լրացուցիչ կամ ընտանիքի անդամի առողջության ապահովագրությանը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

(Հ) – Արդյո՞ք Շահառուի համար հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները անվճար են:

(Պ) – Այո, Հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային անհրաժեշտ բոլոր հետազոտությունները ներառված են բուժօգնության և սպասարկման տվյալ ծառայության համար սահմանված գնի մեջ:

 (Հ) – Արդյո՞ք Փաթեթի շրջանակներում Շահառուն կարող է բուժօգնություն ստանալ չարորակ նորագոյացությունների կապակցությամբ:

 (Պ) – Այո, Շահառուին անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող և/կամ սուր վիճակներում ցուցաբերված հիվանդանոցային բժշկական օգնությունը (անկախ ախտորոշումից) ներառված է սոցիալական փաթեթի ծառայությունների մեջ:

 (Հ) – Արդյո՞ք սահմանված է Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման տարեկան առավելագույն գումար (ապահովագրական ծածկույթ):

(Պ) – Ոչ, նման սահմանափակում չկա: Շահառուին Փաթեթի շրջանակներում ցուցաբերված բժշկական օգնությունը ենթակա է ամբողջական փոխհատուցման՝ առանց գումարային սահմանափակման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել