Ովքե՞ր կարող են սնանկության դիմում ներկայացնել

Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ հարկադրված սնանկության դիմում կարող են ներկայացնել` մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ:

Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`
ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ` պարտապանի ղեկավար).
բ) ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:

Մեկից ավելի պարտատերերի համատեղ ներկայացրած դիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ: Դիմումը կարող է հետ վերցվել մինչև վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը:

Դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործը կարճվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել