Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ամեն ինչ ճիշտ է արվել իմ կողմից». երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու վերջին խոսքը

Թեև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հրապարակվեր 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատավճիռը, սակայն դատավորը հիշել էր, որ ո՛չ տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչն է ռեպլիկով հանդես եկել, ո՛չ էլ ամբաստանյալները՝ վերջին խոսքով:

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը չցանկացավ որևէ ռեպլիկով հանդես գալ: Վերջին խոսք ասելուց հրաժարվեցին երեխայի մահվան մեջ մեղադրվող երկու ամբաստանյալները՝  բժշկուհիներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը:

Լիլիթ Վարդանյանը պատճառաբանեց. «Ես իմաստ չեմ գտնում վերջին խոսք ասելու, Ձեր որոշման վրա հաստատ այն չի ազդելու»:

Նա միայն անդրադարձավ հիվանդության ախտորոշմանը. «Աշխարհի երեսին տենց գրականություն չկա, որով դուք կարող եք ապացուցել, որ ես սխալ կամ ճիշտ ախտորոշում եմ դրել, մնացած բարդությունները կարող են օրերի ընթացքում զարգանալ: Ախտորոշումները դրվել է  նախնական, նախարարության հրամանն էլ կա՝ երեք օրում նոր կլինիկական ախտորոշում է դրվում: Մնացած հետազոտությունների կարիք ու անհրաժեշտություն որևէ գրականություն աշխարհիս երեսին չկա, որ կարող է ապացուցի՝ ես ինչ-որ բան թերի եմ արել կամ սխալ, ամեն ինչ ճիշտ է արվել իմ կողմից»,- նշեց ամբաստանյալը:

Դատավոր Լևոն Ավետիսյանը անցավ խորհրդակցական սենյակ` հայտարարելով, որ ակտը կհրապարակվի հունիսի 15-ին:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել