Նորություններ

Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  մուտք է գործել Երեւան քաղաքում գործող դեղատներից մեկը, հարձակում գործել դեղատան աշխատակցուհու վրա եւ որպես զենք օգտագործվող առարկայով՝ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է դրամարկղում առկա գումարը։ Հանդիպելով աշխատակցուհու դիմադրությանը՝ տղամարդը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Քննություն է տարվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել