Իրազեկում սիրողական որսով կամ ձկնորսությամբ զբաղվողներին

Որսաշրջանի բացումից առնվազն 2 ամիս առաջ լիազորված մարմինը որսորդական տեսակների ցանկը, յուրաքանչյուր որսորդական տեսակի որսի ժամկետները, չափաքանակները և այդ որսի մասին առնվազն 1 շաբաթվա ընթացքում ԶԼՄ-ով ծանուցում է հասարակայնությանը:

ՀՀ կառավարության 646-Ն որոշման 4-րդ կետի համաձայն`ՀՀ-ում արգելվում է`

1. բնակավայրերից, բնակչության հանգստի գոտիներից, բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներից և ավտոմայրուղիներից որսի նպատակով որսորդական ակոսավոր հրազեն գործադրելը, առնվազն 5000 մետր, իսկ ողորկափող որսորդական հրազենը` 500 մետր հեռավորությունից.

2. որսն իրականացնել առանց տվյալ անձի որսորդական զենք պահելու և կրելու թույլտվությունն իր հետ ունենալու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված սիրողական որս և ձկնորսություն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթղթի

3. էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքեր և մագնիտոֆոններ կիրառելը

4. որսի ժամանակ լուսարձակներ կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառելը

5. մեխանիկական տրանսպորտային միջոցներ կիրառելը

6. ձվեր հավաքելը, ձագերին բներից հանելը, կենդանիների բների ու որջերի քանդելը

7. կենդանիների ապրելավայրերը և հավաքատեղերը վնասելն ու ոչնչացնելը

8. առանց թույլտվության վայր ի կենդանիներին անազատ պայմաններում պահելը և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել