Նորություններ

Ո՞ր դեպքերում վարչական գործի քննությունը կարող է հետաձգվել

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի՝ Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե`

1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության մասնակիցներից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.

4) կողմերից մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն արտադատարանական կարգով լուծելու համար.

5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.

6) կողմերը փոխադարձ համաձայնությամբ միջնորդում են հետաձգել գործի դատաքննությունը:

Գործի դատաքննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել