Ո՞ր դեպքում է դադարեցվում սոցիալական վճարների կատարումը

ՀՀ կառավարության N 827-Ն որոշման համապատասխան կարգով կարգավորվում են կենսաթոշակային տարիքը լրացած` կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում մասնակիցը կարող է դադարեցնել սոցիալական վճարների կատարումը:

Կենսաթոշակային տարիքը լրացած` սոցիալական վճար կատարած (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք) մասնակիցներն են`
1) վարձու աշխատողները.
2) անհատ ձեռնարկատերերը.
3) նոտարները.
4) ինքնազբաղված անձինք:

Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով:

Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից: Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:

Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով:

Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից:

Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել