Որքա՞ն կմ/ժ է թույլատրվում երթևեկել բնակավայրերից դուրս

2007 թվականի N 955-Ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը:

Այս որոշման 69-րդ կետով նախատեսվում է, որ բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է`
1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).
2) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով` բոլոր ճանապարհներին.
3) 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներով, կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել