Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար

2007 թվականի N 1390-Ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը:

Հետևյալ կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու ընթացակարգերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմում.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
4) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը.
5) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
6) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար).
7) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
8) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
9) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:

Ընդ որում քաղաքացին նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է ՀՀ-ում` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել