– Համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից , թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
Գործարքը կնքող մասնակիցը պետք է ունենա անհրաժեշտ լիազորություններ` վավերացված օրենքով սահմանված կարգով: Նման լիազորությունների բացակայությամբ կնքված գործարքը մյուս մասնակիցների պահանջով կարող Է ճանաչվել անվավեր, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է, կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին :
Էրեբունի տարածքի նոտար
Անահիտ Ղազարյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net