ՀՀ-ում ներդրվում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտը։ Ինստիտուտը նախատեսված է եղել ինչպես 1998 թվականին ընդունված, այնպես էլ գործող քրեական դատավարության օրենսգրքով։
Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանի հետ։ Նա նշեց, որ նոր ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ քրեական հետապնդումը կարող է իրականացվել 2 կարգով՝ հանրային քրեական հետապնդում և մասնավոր քրեական հետապնդում։
Ըստ էության՝ մասնավոր կարգով քրեական հետապնդման իրականացման և հանրային քրեական հետապնդման իրականացման տարբերությունը այն է, որ մասնավոր քրեական հետապնդման իրականացման դեպքում անհրաժեշտ է հանցանքից տուժող անձի քրեական հայցը։ Վերջինս պետք է հետամուտ լինի իր խախտված իրավունքների վերակագնմանը՝ ի տարբերություն հանրային քրեական հետապնդմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։