ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1) մասնակցում է Վարչության գործառույթներից բխող աշխատանքների իրականացմանը.
2) մասնակցում է Վարչության բնականոն գործունեության համար իրականացվող անհրաժեշտ հետազոտություններին և քննարկումներին։
3) օժանդակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռներով և որոշումներով արձանագրված խախտումների ուսումնասիրությանը, այդ խախտումների հնարավոր աղբյուրների վերհանմանը և վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման ռազմավարության մշակման աշխատանքների իրականացմանը.
4) օժանդակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման ռազմավարության մշակման աշխատանքների իրականացմանը.
5) օժանդակում է իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ համագործակացությանն ուղղված աշխատանքների իրականացմանը.
6) օժանդակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտեր ընդունելու առաջարկների կամ նախագծերի մշակմանը.
7) կատարում է Վարչության պետի առաջադրանքները և հանձնարարականները։
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 3 ամիս ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն «իրավագիտություն» մասնագիտությամբ, տիրապետում է հայերեն և անգլերեն լեզուներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՀՀ Սահմանադրությանը, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին, և անհրաժեշտ ոլորտային այլ իրավական ակտերի), ունի նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected]@gov.am):