Դպրոցի հետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա անչափահասին

Դեկտեմբերի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում:  Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում, ժամը 17:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան: Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով։ Այն է՝ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել