Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով դեկտեմբերի 21-ին ժամը 15:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի և առանձնատների, Աճառյան փողոցի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։