Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
X-ի իր միկրոբլոգում նա գրել է․
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում այցելուների վրա իրականացված վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակվողը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Նա ձերբակալվել է դեպքի վայրում: