Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Սիրիայի հարցը, արաբա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Խոսելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ Ֆիդանն ընդգծել է, որ այն պետք է վերջնականապես ավարտվի և Թուրքիան աջակցում է բանակցային գործընթացին։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Ֆիդանը նշել է, որ որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ըստ նչա՝ երրորդ կողմերը պետք է արդար և անաչառ ձևով խթանեն այս գործընթացը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: