Սննդային հավելումները սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութերն են, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական և (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար:
Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ: Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանել է ՀՀ Կառավարությունը:
Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում արգելվում է օգտագործել հետևյալ սննդային հավելումները.
Ինդեքսը |
Սննդային հավելումների անվանումները |
Տեխնոլոգիական |
E121 |
Ցիտրուսային կարմիր 2 (Օրսեին, Orcein, |
ներկանյութ (կարմիր) |
E123 |
Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2 |
ներկանյութ (կարմիր) |
E216 |
Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր |
պահածոյացնող |
E217 |
Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի |
պահածոյացնող |
E240 |
Ֆորմալդեհիդ (Formaldehyde) |
պահածոյացնող |
E924a |
Կալիումի բրոմատ (Potassium bromate) |
որակը լավացնող |
E924B |
Կալցիումի բրոմատ (Calcium bromate) |
որակը լավացնող |