Սանկտ Պետերբուրգի դատարանից նախօրեին փախուստի դիմած Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է РИА Новости-ից:
Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան: