Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Արդարադատության նախարարությունում մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
1) Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում,
2) Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում,
3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի
մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,
4) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ
դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու
կառուցակարգերի սահմանում:
Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանդրական
բարեփոխումների խորհրդի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել