Փոփոխություններ և լրացումներ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում

Սեպտեմբերի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։  Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովից:

Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ։ Նոր համակարգը նպատակ ունի բարձրացնել մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի արդյունավետությունը։

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է․

  • միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման եւ այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով` անկախ մաքսային մարմնից եւ վճարի տեսակից,
  • անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար,
  • տույժերի ինքնաշխատ հաշվարկ եւ հաշվառում` համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի եւ կարգի,
  • պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն` համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,
  • գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել