Ալեն Սիմոնյանը հանդիպել է FESEI ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundaciցn de Estudios Estratռgicos e Internacionales) ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ հիմնադրամի մի խումբ ուսանողներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ՀՀ ԱԺ նախագահին:

Քննարկվող հարցերի առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  ՀՀ Ազգային ժողովից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել