Պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի շքանշանի և Պատվո շքանշանի

«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կրելու կարգը:

Պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի շքանշանի և Պատվո շքանշանի:

Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Հայրենիքի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը և Ծնողական փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգևատրման հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը և Մովսես Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո:

Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը:

Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա:

Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել