Ո՞ր դեպքերում վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվության բացահայտման արգելք չի գործում

Վարկային բյուրոները երաշխավորում են վարկային բյուրոյի կողմից տիրապետվող վարկային տեղեկատվության գաղտնիության պահպանումը, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վարկային բյուրոները պարտավոր են տեղեկություններ տրամադրել Կենտրոնական բանկին:

Վարկային բյուրոյին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ վարկային բյուրոյի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվություն և այլ տվյալներ բացահայտելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ ներքոնշյալ գործողություններից կամ անգործությունից, վարկային տեղեկատվության հրապարակում չի համարվում:

Վարկային բյուրոյի աշխատակիցներին, ղեկավարներին, նախկինում վարկային բյուրոյի ղեկավար կամ աշխատակից հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք վարկային բյուրոյին ծառայություններ են մատուցում կամ մատուցել են, աշխատանքներ են կատարում կամ կատարել են նախկինում, արգելվում է ծառայության մատուցման կամ աշխատանքի կատարման կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած վարկային տեղեկատվությունը հրապարակելը, ինչպես նաև իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

Վարկային բյուրոյի կողմից տիրապետվող տվյալների հետ չեն կարող առնչվել կամ դրանք չեն կարող պահանջել վարկային բյուրոյի բաժնետերերը` որպես բաժնետերեր, և խորհրդի անդամները` որպես խորհրդի անդամներ:

 Վարկային բյուրոյի կողմից տիրապետվող վարկային տեղեկատվություն ապօրինի հրապարակելը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի մուտք գործելը կամ թափանցելը կամ առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ստանալը համարվում է վարկային տեղեկատվության ապօրինի հրապարակում և ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան:

Իրազեկման աղբյուրը՝«Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել