Այսօրվանից ուժի մեջ է մտել նոր օրենք

Այսօրվանից ուժի մեջ է մտել  2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը:

 Օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`

1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.

2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

2. Գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.

3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Օրենքի իմաստով` գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե պայմանագիրը կնքվում և դրա շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք են բերվում ու օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա.

1) աշխատանքային պայմանագրեր.

2) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում.

3) արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել