Խնամքի նպաստ նշանակելու համար դիմողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը

Խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը ծնողի բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որում ներառվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր),

բ. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի,

գ. խնամքի նպաստը վճարելու եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ, իսկ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում՝ ծնողի բանկային հաշվի համարը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

5) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը.

6) ծնողի կողմից ստորագրված հայտարարություն՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին (հայտարարությունը ներառում է նաև ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու օրը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով.

7) գործատուի տված տեղեկանքը՝ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին՝ ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել