ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը կառավարության նիստին հայտարարությամբ հանդես եկավ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն այսօր կառավարության նիստին խոսեց Նաիրիտի խնդրի մասին։ Նա նշեց, որ երեկ 500 հոգի ցուցարար է հավաքվել Նաիրիտի դիմաց. «Այսինքն՝ քիչ չէր։ Միակ առաջարկությունը սա էր, որ ուզում ենք փողը ստանալ միանգամից, բոլորով, ինչո՞ւ համար, մտածում են, որ դուք կվճարեք 200 հոգու և փողը կվերջանա։ Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ։ Ասում են՝ կհասնենք 20-ին, կասեք փող չկա, ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան, պետք է տալ գարանտիա»,- հայտարարեց ԱԱԾ տնօրենը։

Երբ նա ավարտեց իր խոսքը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նստում է ԱԱԾ տնօրենի կողքը, իր գնահատականը տվեց․ «Զիլ էր»։

Այս պահին Նաիրիտ գործարանի աշխատակիցները գտնվում են կառավարության շենքի դիմաց, նրանք պահանջում են գործադիրից բոլորին տալ աշխատավարձերը մինչև ամսի 31-ը, հակառակ դեպքում նստացույց են անելու։

Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել