Այսօր երեկոյան արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կհրապարակվի ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 1-ից 7-րդ գլուխները։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ նախագծում ներառվելու է նաև դատական իշխանությանն առնչվող գլուխը։
«Սահմանադրական կարգ, մարդու իրավունքներ և ազատություններ, Ազգային ժողով, նախագահ, կառավարություն և դատական իշխանություն»,- գլուխները թվարկեց պարոն Դանիելյանը։ Նա փոխանցեց, որ նախագիծը հրապարակվելու է հանրային քննարկումների ընթացքն ապահովելու համար, որից հետո՝ օգոստոսի 1-ին, նախատեսվում է ներկայացնել նախագծի ամբողջական տեքստը։