Հարբած տղամարդը՝ իրեն տուն հասցնելու համար, կեղծ ավտովթարի ահազանգ է արել 911

Ինչպես հայտնում է Նյու Ջերսիի ոստիկանությունը հարբած տղամարդը 2 անգամ զանգահարել 911 և կեղծ ահազանգ արել, որ ավտովթար է տեղի ունեցել, քանի որ ուզում էր, որ իրեն տուն հասցնեն:

Մինչ ոստիկանները ճանապարհին էին, տղամարդը կրկին զանգահարել է 911 և հարցրել, թե «ո՞ւր են հասել ոստիկաները»:

Տեղում ոստիկանները վթար չգտան,բայց փոխարենը շուտով գտան կեղծ ահազանգողին,

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 911-ին կեղծ ահազանգելու և ոչ պատշաճ վարքի համար:

Պատրաստեց`Ամալյա Գեովշանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել