Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը և ստորագրությամբ բաց թողնվել

Անցած գիշեր` ժամը 03- ի սահմաններում  Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել , քարով  կոտրել են խանութի ապակիները և  դռները: Խանութը պատկանում է Կարեն Աթաջանյանի որդուն` Մհեր Աթաջանյանի (Կարեն Աթաջանյանը  մեղադրվում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու մեջ):

Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը  Զարզանդ Նիկողոսյանն է` Սյունիքի մարզպետ Սուրիկ  խաչատրյանի թիկնապահը: Դեպքի վայրից  ոստիկանությունը նրան  անմիջապես բերման է  ենթարկել: Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ Զարզանդ Նիկողոսյանին ստորագրությամբ բաց են թողել: Ոստիկանությունից նաև մեզ փոխանցեցին, որ ներկա պահին Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի կապակցությամբ, սակայն քրեական գործ չի հարուցվել:

Լաուրա Մամյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել