Անցած գիշեր` ժամը 03- ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել , քարով կոտրել են խանութի ապակիները և դռները: Խանութը պատկանում է Կարեն Աթաջանյանի որդուն` Մհեր Աթաջանյանի (Կարեն Աթաջանյանը մեղադրվում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու մեջ):
Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է` Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի թիկնապահը: Դեպքի վայրից ոստիկանությունը նրան անմիջապես բերման է ենթարկել: Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ Զարզանդ Նիկողոսյանին ստորագրությամբ բաց են թողել: Ոստիկանությունից նաև մեզ փոխանցեցին, որ ներկա պահին Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի կապակցությամբ, սակայն քրեական գործ չի հարուցվել:
Լաուրա Մամյան
Իրավաբան.net