Գնում ենք Բաղրամյան 26. բանակցությունները շարունակվում են ոստիկանների և ցուցարարների միջև

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հորդրուոմ է չտրվել սադրանքների, հեռանալ Բաղրամյան պողոտան և բողոքի ցույցերը շարունակել մեկ այլ վայրում:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցների կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը բարձրաստիճան ոստիկանների հետ բանակցությունների ժամանակ ասաց, թե ցանկանում են ցույցը շարունակել Բաղրամյան 26 հասցեում:

Ի պատասխան դրա` ՀՀ փոխոստիկանապետը ասաց. «Ոստիկանությունը դեմ չէ Բաղրամյան 26-ին»,- ու նաև հավելեց,  թե դրա համար պետք է համապատասխան թույլտվություն ստանալ` գրավոր դիմում ներկայացնելուց հետո:

Այս պահին ցուցարարները նստած են գետնին, բարձր երգում են և հայտնում, որ չեն դադարեցնելու ցույցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել