Սա դարձել է մեր երկրորդ տունը. ամեն ինչ սկսվեց ակցիաներից ու շարունակվում է հենց փողոցում

Սուրեն Սահակյանն ու Աննա Դավթյանը ծանոթացել են հենց բողոքի ակցիայի ժամանակ:

«Իմ հարսանացուին ես հանդիպել եմ Գյումրիում, Ավետիսյանների ընտանիքի սպանության պատճառով հավաքված բազմության մեջ, երբ որ ոստիկանների հետ բախում սկսվեց, նա միակ աղջիկն էր, փորձում էի նրան ետ պահել բախումից, այդպես ծանոթացանք»,- ասաց Սուրեն Սահակյանը. «Երբ ոստիկանները հարձակվում էին, նա ինձ փորձում էր բարձրացնել վեր, որ ես կարողանամ շնչել»,- հիշում են Աննան:

Այսօր երկու ակտիվիստները կրկին բողոքի ակցիայի էին մասնակցում, բայց այս անգամ արդեն որպես նորապսակներ: Սուրենն ու Աննան Հանրապետության հրապարակում մի քանի շրջան կատարելու կամ էլ այգում լուսանկարահանվելու փոխարեն որոշել էին այցելել Բաղրամյան պողոտա, երեկոյան նույնպես այստեղ կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել