ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր կոչ է արել ՀՀ իշխանություններին հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Այս մասին հաղորդում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:
«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք է լիովին հարգի Երևանում ցուցարարների իրավունքները՝ այդ ազատությունն իրականացնելու համար», – ասաց ԺՀՄԻԳ տնօրենը:
«Երեկ առավոտյան իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում՝ հարյուրավոր խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների կիրառումը և նրանց կալանավորումը լուրջ մտահոգություն են առաջացնում»:
Հավաքների ազատության մասին ԵԱՀԿպարտավորությունները ոչ միայն երաշխավորում են խաղաղ հավաքների և ցույցի իրավունքը, այլ նաև պնդում են, որ այս իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է օրենքով սահմանված լինի և համահունչ լինի միջազգային չափանիշներին:
«Իրավապահ մարմինների պարտականությունն է օժանդակել խաղաղհավաքների անցկացմանը և ոստիկանության ցանկացած միջոցառում պետք է լինի օրինական, անհրաժեշտ և համաչափ», – ասաց տնօրեն Լինքը: «Ուժի ավելորդ կիրառումը, կամ չհիմնավորված կամ կամայական ձերբակալությունները պետք է անաչառ, բազմակողմանի և անհապաղ կերպով հետաքննել, որպեսզի պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության»:
Էլեկտրաէներգիայի արժեքի մոտ 17 տոկոսի թանկացման դեմ ցույցերը սկսվել են անցյալ ուրբաթ, և երեքշաբթի առավոտյան հազարավոր մարդիկ Երևանում դուրս են եկել փողոց:Ոստիկանությունը գրոհել էցուցարարների վրա և ջրցան մեքենա կիրառել այն բանից հետո, երբ նրանք արգելափակել են մայրաքաղաքի հիմնական փողոցը: Ըստ հաղորդումների ավելի քան 200 ցուցարարներձերբակալվել էին, իսկ 14 ցուցարար և 11 ոստիկան՝վիրավորվել:Երեքշաբթի օրը ձերբակալվածները ազատ են արձակվել: Հարյուրավոր ցուցարարներ վերադարձել են այսօր՝շարունակելու ցույցը: