Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է․ ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված

ՀՀ օրենքներով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը համարվում է քրեորեն պատժելի արարք։ ՀՀ քրեական օրենսգիրքի 307-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն այն գործողությունների համար, որոնք վնասում են կենդանու կյանքին կամ առողջությանը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է համարվում

  • Կենդանու կյանքը ընդհատելը՝ խեղդելով, կախելով, մասնատելով կամ թունավոր նյութ ներարկելով,
  • Կենդանու ողջ վիճակում մաշկազերծումը կամ անդամահատումը,
  • Կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը,
  • Անտուն կենդանու բռնումը կամ հավաքը, որը հանգեցնում է խեղմանը կամ մահվան,
  • Կենդանին օգտագործելը գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակներով սահմանված կարգի խախտմամբ,
  • Ցանկացած այլ դաժան վերաբերմունք։

Տուգանքներ և պատիժներ՝

  • Տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով,
  • Հանրային աշխատանքներ՝ 80–150 ժամ,
  • Կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս,
  • Ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի։

Ցուցարար հանգամանքներ՝ պատիժների խստացում

1-ին մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է՝

  • Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  • Առանձին դաժանությամբ,
  • 12 տարին չլրացած անձի ներկայությամբ,
  • Շահադիտական դրդումներով,

պատժվում է խստացված կարգով՝

  • Տուգանք՝ 10–30ապատիկի չափով,
  • Հանրային աշխատանքներ՝ 100–200 ժամ,
  • Կարճաժամկետ ազատազրկում՝ 1–2 ամիս,
  • Ազատազրկում՝ 1–3 տարի։

Այս դրույթները նպատակ ունեն պաշտպանել կենդանիների կյանքն ու առողջությունը, կանխել դաժան վերաբերմունքը և բարձրացնել հասարակության պատասխանատվությունը կենդանիների նկատմամբ։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել