Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) մասնագիտական հմտությունները զարգացնելու և նոր գիտելիքներ ստանալու համար պրակտիկայի հնարավորություն էր տվել լրագրության, իրավաբանության և թարգամանչական ֆակուլտետեների ուսանողներին:
Մարտի 2-ից սկսված երկամսյա պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցել են կազմակերպության աշխատանքներին, հնարավորություն ունեցել տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում, փորձ ձեռք բերել: Պրակտիկային մասնակցել է շուրջ 15 ուսանող, սակայն հաջողությամբ ավարտվել են 9-ը:
ՀԵԻԱ գրասենյակում պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողներին տրվեցին վկայականներ: Պրակտիկանտներն իրենց շնորհակալական խոսքն ասացին` նշելով, որ այժմ իրենք էլ զգում են, որ աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ կարող են համարվել:
Վկայականները հանձնելուց հետո փոքրիկ հյուրասիրություն կազմակերպվեց: